ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պեռաշկի ուտող իդիոտներ. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ուղերձով դիմել է երիտասարդներին՝ շեշտելով, որ բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ սոցիալական վիճակից։
Մասնավորապես նշել է, որ այսօր մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ում համար ավելի կարևոր է պարգևավճարներ բաժանելը ինքն իրեն ու իր համար աշխատող պեռաշկի ուտող իդիոտներին, քան մեր երիտասարդներին հնարավորություն տալը, որ նրանք անվճար սովորեն համալսարանում՝ անկախ ծնողների ֆինանսական վիճակից:
Արման Թաթոյանը կիսվել է նաև իր անձնական փորձով՝ նշելով, որ ինքն անձամբ անցել է դժվարությունների միջով և սեփական ուժերով հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն չի ցանկանում, որ Հայաստանի երիտասարդությունը ևս նույն ճանապարհով անցնի։
«Ես հասկանում եմ ձեզանից շատերին։ Ես ինքս անցել եմ բազմաթիվ դժվարությունների միջով, առաջ եմ գնացել, պայքարել եմ, ապավինել եմ միայն սեփական ուժերիս, բայց ես չեմ ուզում, որ դուք ևս ստիպված լինեք անցնել այդ նույն դժվարություններով։ Ես երբեք չեմ ընդունի, որ Հայաստանում երիտասարդի ապագան որոշվի ոչ թե նրա գիտելիքով ու կարողությամբ, այլ ծնողի դրամապանակով»,- հայտարարել է վարչապետի թեկնածուն։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կարծում են, որ Արցախն իրենցը չէր, ապա դրա մեջ կա ճշմարտություն. Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնաբանել է գործող իշխանության դիրքորոշումն ու վարած քաղաքականությ...