Ինչպես է բնութագրել Թրամփը Չինաստանի նախագահին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հարցազրույցում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին ներկայացրել է որպես գործին կենտրոնացած և ջերմ անձնավորություն։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իր չինացի գործընկերը հակված է կոնկրետ ու արդյունավետ աշխատանքի։ Թրամփը նշել է, որ ՉԺՀ նախագահն ամբողջությամբ կենտրոնացած է գործի վրա։
«Իրականում ես նրան ջերմ մարդ եմ համարում, բայց միևնույն ժամանակ նա ամբողջությամբ կենտրոնացած է գործի վրա. նա անմիջապես անցնում է աշխատանքի, ոչ մի խաղ, ոչ մի խոսակցություն այն մասին, թե այսօր ինչ հրաշալի եղանակ է կամ՝ «օ՜, եկեք նայենք աստղերին, եկեք նայենք արևին»»,- ասել է նա։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը գերազանց էր որակել Սի Ցզինպինի հետ իր բանակցությունները։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը զերծ է մնացել մեկնաբանություններից այն հարցի վերաբերյալ, թե արդյոք քննարկվել է Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ աշխատավարձ ստանալու մասին
Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է...