Ինչ պայմաններում է պահվում կալանավորված Անդրեյ Երմակը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի փաստաբան Իգոր Ֆոմինը հայտնել է, որ իր պաշտպանյալը տեղավորվել է քննչական մեկուսարանի վճարովի խցում։
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարը մեղադրվում է էլիտար բնակարանների շինարարության միջոցով միջոցների օրինականացման մեջ։ Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը հինգշաբթի օրը կայացրած որոշմամբ կալանավորել է Երմակին, սակայն սահմանել է 3,1 միլիոն դոլար գրավի հնարավորություն։
Երմակը նշել է, որ նման չափի գումարի չի տիրապետում, իսկ պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։
«Ես գիտեմ, որ մենք վճարել ենք նրա խցի համար... Ես անձամբ եմ վճարել», - Ֆոմինի խոսքերն է մեջբերում ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ աշխատավարձ ստանալու մասին
Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է...