Թրամփը բացահայտել է` ինչ է խոստացել Սի Ցզինպինը նրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը խոստացել է, որ Պեկինը չի պատրաստվում ռազմական տեխնիկա տրամադրել Իրանին։
Լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվել է Չինաստանի կողմից Իրանին ցուցաբերվող աջակցությունը, Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ Սի Ցզինպինը խոստացել է զենք չփոխանցել այդ երկրին։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ սա կարևոր հայտարարություն է։ Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, Չինաստանի ղեկավարը նշել է, որ իրենք մեծ քանակությամբ նավթ են գնում Իրանից և մտադիր են շարունակել այդ գործընթացը։
Հավելենք, որ Պեկինում ավարտվել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները: Վերջինս հայտարարել է, որ դրանք գերազանց են անցել:
ԱՄՆ նախագահը Չինաստանի ղեկավարին սեպտեմբերի 24-ին հրավիրել է այցելել Սպիտակ տուն: Ընդ որում՝ այդ ժամանակահատվածում Նյու Յորքում կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական հանդիպումը:
Հաղորդագրության համաձայն՝ նախագահ Սին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար վճարի սահմանմանը, և հետաքրքրություն է հայտնել ավելացնել ամերիկյան նավթի գնումները՝ հետագայում նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ աշխատավարձ ստանալու մասին
Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է...