ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրատեղամասի լիազոր անդամն ընտրակաշառք է տվել. մանրամասներ
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 13-ին ստացած օպերատիվ տեղեկությունը, պարզել են, որ Նոր Խարբերդ գյուղի 49-ամյա բնակիչը, վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում լինելով լիազոր անդամ, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար 68-ամյա համագյուղացուն 50 հազար դրամ է տվել։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ձերբակալման ժամանակ 49-ամյա տղամարդն իր վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Կաշառք տալու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարք են։ Կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պապիկյան զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի. Փաշինյանը զայրացավ
Ես զինծառայող եմ, հիմա էլ եմ ծառայում, մի հարց ունեմ պոստերի հետ կապված: Նախարարի հետ ես կապ չունեմ վարչապետը դուք եք: Փ...