Սա մի առեղծվածային պատմություն է. Փաշինյան
Սա մի առեղծվածային պատմություն է այն մասին, թե ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ուս ուսի տված կանգնեցին և պաշտպանեցին պետությունը մեր իշխանության դեմ։ Այս մասին մայիսի 14-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը իջել է մինչև մինուս 25։ Սա է ժողովրդի վերաբերմունքը այս անողնաշարության և անսկզբունքայնության նկատմամբ», - նշել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ Վանո Սիրադեղյանի (Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար – խմբ.) «շատ կարդացած, բայց քիչ հասկացող» խոսքերը ասված էին Լևոն Տեր-Պետրոսյանի մասին։
Նա կրկնել է, որ խաղաղությունը ինստիտուցիոնալացման կարիք ունի, պետք է տեղի ունենա սահմանի դելիմիտացիա, և սահմանները պետք է բացվեն։ «Մենք պետք է խաղաղությունը վերածենք մտածելակերպի։ Խաղաղությունը չպետք է դառնա ռազմական գործողությունների հետաձգում, այլ պետք է դառնա պատերազմի պատճառների բացակայություն», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...