Փեզեշքիանը հայտարարությամբ է հանդես եկել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական հարթակում կատարած գրառմամբ փաստել է, որ երկրի ժողովուրդն ապացուցեց՝ խնդիրների լուծումն ազգային համերաշխության մեջ է։
Ըստ նախագահի՝ Իրանի ժողովուրդը ցույց է տվել, որ դժվարությունները հաղթահարելու ճանապարհն անցնում է ազգային միասնականության միջով։ Փեզեշքիանը զուգահեռներ է անցկացրել քառասունօրյա պատերազմի ժամանակաշրջանի հետ՝ նշելով, որ ինչպես այն ժամանակ էին մարդիկ միասնական, այնպես էլ այժմ՝ կարեկցանքի ու համախմբվածության շնորհիվ, կանցնեն վերականգնման փուլը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլորին իրավիճակի նմանօրինակ ընկալման, նվիրումի, անձնազոհության և գործադրած ջանքերի համար։ «Մենք միասին կկառուցենք Իրանը»,- հավելել է Մասուդ Փեզեշքիանը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ աշխատավարձ ստանալու մասին
Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է...