Մարգարիտա Սիմոնյանը դատի կտա լրատվամիջոցների
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մտադիր է դատի տալ «Euronews»-ին` իր մասնակցությամբ կեղծ տեսանյութ հրապարակելու համար։ Նա այդ մասին հայտնել է տելեգրամյան ալիքում։
Խոսքը արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութի մասին է, որում Սիմոնյանն իբր մեկնաբանում է Վլադիմիր Զելենսկու երևանյան այցը։ Ամերիկյան «Newsweek» ամսագիրը և եվրոպական «Euronews» հեռուստաալիքը նյութեր են հրապարակել՝ օգտագործելով տեսանյութը։
«Մենք երկու լրատվամիջոցներին էլ հստակ բացատրեցինք, որ դա կեղծ է։ Սակայն «Newsweek»-ը պարզապես նշում ավելացրեց, որ RT-ն տեսանյութը կեղծ է համարում, իսկ «Euronews»-ը որևէ փոփոխություն չարեց», - գրել է Սիմոնյանը։
Նա լրագրողներին և օգտատերերին հորդորել է ավելի ուշադիր ստուգել իրենց տեղեկատվական աղբյուրները, հատկապես վիճահարույց տեսանյութերի դեպքում։
«Եթե նույնիսկ խոշոր միջազգային լրատվամիջոցները հավատացել են կեղծ լուրերին, ի՞նչ կարող ենք ասել անպատրաստ լսարանի մասին։ Ես հավանաբար դատի կտամ «Euronews»-ին», - նշել է Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ աշխատավարձ ստանալու մասին
Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է...