Քաղաքականություն

Լուրջ նախազգուշացում Զելենսկիին

Mariam Z.
Լուրջ նախազգուշացում Զելենսկիին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի ձերբակալությունը ազդանշան դարձավ Վլադիմիր Զելենսկուն Արևմուտքի կողմից, գրում է Berliner Zeitung-ը:


«Որոշ դիտորդներ կասկածում են Վաշինգտոնի կողմից ճնշումների առկայությունը։ Մյուսները հարձակման հետևում տեսնում են ավելի շուտ եվրոպական խաղացողներին և դեպի Արևմուտք կողմնորոշված հակակոռուպցիոն ցանցերը, որոնք ցանկանում էին ստիպել Զելենսկուն գնալ բարեփոխումների», — ասվում է հրապարակման մեջ։


Պարբերականը, հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին, գրում է, որ Երմակի հետ կապված իրավիճակը կարելի է մեկնաբանել որպես «վերջին նախազգուշացում» կիևյան վարչակարգի ղեկավարին։ Ընդ որում, ըստ ամենայնի, գործընթացին մասնակցում է ուկրաինական էլիտան, որը հույս ունի հակամարտության շուտափույթ ավարտի և մեղադրում է Զելենսկուն բանակցություններին խոչընդոտելու մեջ, հավելում է BZ-ն։


Այս շաբաթ Երմակին մեղադրել են Կիևի մարզում էլիտար բնակարանների շինարարության ժամանակ ավելի քան 460 միլիոն գրիվնա օրինականացնելու մեջ։ Դատարանը կալանք է դրել այդ գործով անշարժ գույքի վրա։ «Страна.ua» պարբերականի տեղեկություններով՝ առանձնատներից մեկը կարող է պատկանել Զելենսկուն։


Արդեն հինգշաբթի օրը քաղաքական գործչին կալանավորել են՝ 140 միլիոն գրիվնա գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորությամբ։


Գործով որպես մեղադրյալ են ներգրավվել ևս վեց հոգի։ Անունները չեն բացահայտվել, սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, խոսքը նաև նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովի մասին է, ով որպես մեղադրյալ է անցնում կաշառակերության մեկ այլ գործով։ Կասկածյալների թվում է նաև մի գործարար, ով առնչություն ունի «Մինդիչգեյթին»։ Նշվում է, որ դա հենց ինքը՝ Տիմուր Մինդիչն է՝ Զելենսկու ընկերն ու զինակիցը։


Երմակն ազատվել էր աշխատանքից նոյեմբերին՝ ուկրաինական էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250