Քաղաքականություն

Երմակն ակնարկեց, որ շուտով ազատ կարձակվի կալանքից

Mariam Z.
Երմակն ակնարկեց, որ շուտով ազատ կարձակվի կալանքից

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը դատական նիստի ժամանակ ակնարկել է, որ կարող է դուրս գալ կալանքից, քանի որ ունի բազմաթիվ ծանոթներ, ովքեր ի վիճակի են գրավի համար գումար հավաքել։


«Այն ամենը, ինչ տեղի էր ունենում գործընթացի շուրջ, եղել է ճնշման տակ, դուք երեկ լսեցիք փաստաբանի դիրքորոշումը, գործը բացարձակապես դատարկ է։ Ես նման գումար չունեմ, չէի պատրաստվել սրան, բայց ունեմ բավականաչափ ընկերներ, ծանոթներ, հույս ունեմ, որ կօգնեն այս հարցում»,- հայտարարել է նա։


Հինգշաբթի օրը Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը կալանավորել է Երմակին՝ գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորությամբ։ Նա մեղադրվում է Կիևի մարզում էլիտար բնակարանների շինարարության ժամանակ ավելի քան 460 միլիոն գրիվնայի օրինականացման մեջ։


Դատարանը կալանք է դրել այս գործով անցնող անշարժ գույքի վրա։ «Ստրանա.ուա» պարբերականի տեղեկություններով՝ առանձնատներից մեկը կարող է պատկանել Զելենսկուն։


Հակակոռուպցիոն մարմինները հստակեցրել են, որ գործով անցնում են ևս վեց հոգի։ Անունները չեն բացահայտվել, սակայն, ըստ լրատվամիջոցների տվյալների, խոսքը վերաբերում է նաև նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովին, ով որպես մեղադրյալ է անցնում կաշառակերության մեկ այլ գործով։ Կասկածյալների թվում է նաև մի գործարար, ով առնչություն ունի «Մինդիչգեյթի» հետ։ Նշվում է, որ դա հենց Տիմուր Մինդիչն է՝ Զելենսկու ընկերն ու համակիրը։


Երմակն ազատվել էր աշխատանքից նոյեմբերին՝ ուկրաինական էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտայզերը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ նոր քննությունը կանդրադառնա Եվրամիության կողմից Կիևին տրամադրվող ֆինանսական աջակցության վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250