Արաղչին նախազգուշացրել է Իսրայելի հետ համագործակցող երկրներին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի հետ դավադրության մեջ մտնող պետությունները պատասխանատվության կենթարկվեն։
Իրանի արտգործնախարարն իր X սոցցանցի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Իրանի մեծ ազգի նկատմամբ թշնամանքը հիմար արկածախնդրություն է, իսկ Իսրայելի հետ դավադրությունը՝ աններելի։ Ըստ Արաղչիի՝ բոլոր նրանք, ովքեր դավադրության մեջ են մտնում Իսրայելի հետ, պատասխանատվություն են կրելու։
Արտգործնախարարը հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակավ բացահայտել է այն տեղեկությունները, որոնք Իրանի անվտանգության ծառայությունները վաղուց էին փոխանցել երկրի ղեկավարությանը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Բենիամին Նեթանյահուն գաղտնի այց է կատարել ԱՄԷ և հանդիպել նախագահ շեյխ Մուհամեդ բին Զայեդի հետ։ Իսրայելական կողմն այդ այցը որակել է որպես «պատմական բեկում» երկու պետությունների հարաբերություններում, սակայն չի հստակեցրել այցի ստույգ ժամկետը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...