Անդրեյ Երմակին արգելել են շփվել իր գուշակի հետ
Դատարանն արգելել է Անդրեյ Երմակին շփվել իր գուշակի հետ։ Նա խորհրդակցում էր նրա հետ պետական պաշտոններում նշանակումների հարցով։
Կիևի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը, որը Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին կալանավորել էր գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորությամբ, արգելել է նրան շփվել իր գուշակի հետ։
Այն մասին, որ Երմակը շփվել է գուշակի հետ, հայտնի է դարձել մայիսի 12-ի դատական նիստի ժամանակ։ Նրա հեռախոսում գտել են «Վերոնիկա Ֆենշույ Օֆիս» կոնտակտը․ Հատուկ հակակոռուպցիոն դատախազության ներկայացուցչի խոսքով՝ նա խորհրդակցում էր նրա հետ պետական բարձր պաշտոններում նշանակումների վերաբերյալ։ Երմակը նրան էր ուղարկում թեկնածուների ծննդյան օրերի մասին տվյալները։
Մասնավորապես, գուշակի հետ համաձայնեցվել են առողջապահության նախարարի, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալի, գլխավոր դատախազի, վարչապետի և Ուկրաինայի պետական գործերի կառավարչության ղեկավարի պաշտոնները։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ աշխատավարձ ստանալու մասին
Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է...