ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նրանք բոլորն այս պահին գտնվում են դատական գործընթացների մեջ. Փաշինյան
Այսօր, նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցությունը կամ եռագլուխ մաֆիան, ժողովուրդը շատ է հարցնում, թե ինչու նրանք մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել և այլն։ Այս մասին քարոզարշավի ժամանկ հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
«Նախևառաջ ուզում եմ ասել, որ ապօրինի գույքի գործերով և այլ գործընթացներով նրանք բոլորն այս պահին գտնվում են դատական գործընթացների մեջ՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը…
Գիտե՞ք ինչու է այդպես։ Որովհետև, սիրելի՛ մարդիկ, 2018 թվականից մենք պայքարել ենք ոչ թե մեկ, այլ 23 ճակատով՝ 23 ներքին և արտաքին ճակատներով։ Այսօր մենք ասում ենք «եռագլուխ կուսակցություն», բայց մենք պայքարել ենք մաֆիայի դեմ։ Եվ եթե այսօր մենք ասում ենք «պատերազմի եռագլուխ կուսակցություն» կամ «եռագլուխ մաֆիա», ապա 2018 թվականին այդ մաֆիան ուներ 23 գլուխ։ Այդ 23 գլուխները մեկ առ մեկ կտրելով՝ մենք հասել ենք նրան, որ մնացել է երեքը։ Եվ առաջիկա ընտրություններին մենք պետք է միասին կտրենք նաև այդ մնացած երեք գլուխները»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կարծում են, որ Արցախն իրենցը չէր, ապա դրա մեջ կա ճշմարտություն. Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնաբանել է գործող իշխանության դիրքորոշումն ու վարած քաղաքականությ...