ՆԳՆ-ից արձագանքել են Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե իբր Կոտայքի մարզում Ոստիկանության պարեկային ծառայության 52 ծառայող է աշխատանքից ազատվել։
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ նրանց բարեկամները իր աջակիցներն են։
Auroranews-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց. «Նշված հայտարարությունն ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...