Մարդիկ ճիշտ երազանքներ ունեին, կատարողին սխալ ընտրեցին. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Սյունյաց երկրին» տված հարցազրույցում անդրադարձել է հեղափոխությանը և առաջիկա ընտրություններին։
Հեղափոխության ժամանակ մարդիկ ունեցել են ճիշտ երազանքներ և ձգտել են փոփոխությունների, սակայն, ըստ Նարեկ Կարապետյանի, ընտրվել է սխալ կատարող։ Նա նշել է, որ խնդիրը ոչ թե երազանքների, այլ հենց իրականացնողի մեջ էր։
«Այս մարդը չկարողացավ ապահովել այդ թիմայնությունը, որովհետև նա թիմային գործիչ չէ, նա միանձնյա որոշում կայացնող է, ով ուզուրպացնում է ամբողջ իշխանությունը՝ թույլ չտալով ակտիվ գործիչներին Հայաստանում տեղ ունենալ»,- ասել է բանախոսը։
Անդրադառնալով սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Կարապետյանը շեշտել է, որ դրանք վճռորոշ նշանակություն ունեն պետության առաջիկա 30-40 տարիների զարգացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ թեև տարիներ անց երկիրը կարող են այլ ղեկավարներ առաջնորդել, սակայն ներկա պահը որոշիչ է զարգացման և ապագա մարտահրավերների դիմակայման համար։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...