Ինչ-որ մեկը նրան ինչ-որ ուղղությամբ ուղղորդում է. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հնչեցնում է իր մանդատից դուրս գտնվող օտար գաղափարներ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի գործունեությանը՝ նշելով, որ Ռուսաստանի վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի պաշտոնյան արտահայտում է մտքեր, որոնք իր լիազորություններից դուրս են, և պարզ չէ, թե ով է դրանք թելադրում։
Երկուշաբթի օրը Կալլասը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի հետ ապագա երկխոսության ընթացքում հանդես կգա որպես Եվրամիության բանակցող։ Այս հայտարարությունը Զախարովան «ՌԻԱ Նովոստիի» համար մեկնաբանել է մեկ բառով՝ «Իզուր»։
«Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան այնտեղ գրում է նրան, ինչ-որ մեկը նրան ինչ-որ ուղղությամբ ուղղորդում է, դա հասկանալի է։ Միայն թե ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ով է նրան դա հանձնարարել։ Իսկ գիտե՞ք, թե ինչու նրանք չեն կարողանում դա հասկանալ։ Որովհետև այս հայտարարությունները, որոնք նա անում է, գտնվում են նրա մանդատից դուրս։ Նա իրավունք չունի նման բաներ հայտարարել»,- «Սպուտնիկ» ռադիոյի եթերում ասել է Զախարովան։
ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Եվրամիությունում հետզհետե ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում, թե ով է Կայա Կալլասը և ում անունից է նա հանդես գալիս։
«Սա արդեն նմանվում է «Մապետ շոուի», երբ զվարթ խոճկորները, գորտիկները, ինչ-որ այլ կերպարներ, աղջիկներ, տղաներ, երեխաներ՝ նրանք ասես ինչ-որ բառեր են արտասանում, բերան են բացում․․․ Երեխաները մեծանում են, նրանք սկսում են հասկանալ, որ դա ոչ թե զվարթ գորտիկ Քերմիթն է խոսում, այլ որ նստած է մի դերասան, ով հնարել է այդ կերպարը»,- պարզաբանել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...