Եվս մեկ էական քայլ է իրականացվել. Սերդար Քըլըչ
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է երկու երկրների միջև երկկողմ առևտրի սահմանափակումների վերացմանը։
X-ի իր էջում Սերդար Քըլըչը նշել է, որ տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ ևս մեկ էական քայլ է իրականացվել։ Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահի հրահանգներով իրականացվող կարգավորման գործընթացի շրջանակներում կատարված այս քայլը նպատակ ունի բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու գործարարների համար։
Հիշեցնենք, որ նոր կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո հնարավորություն է ստեղծվել, որ Թուրքիայից երրորդ երկրների տարածքով Հայաստան տեղափոխվող կամ հակառակ ուղղությամբ փոխադրվող ապրանքների համար որպես ելքի կամ վերջնական նշանակման կետ նշվի «Հայաստան/Թուրքիա»։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...