Զելենսկուն կարող է քրեական հետապնդում սպառնալ
Վլադիմիր Զելենսկուն կարող է քրեական հետապնդում սպառնալ Կիևի մերձակայքում տների շինարարության պատճառով, գրում է Страна.ua-ն: Փոխանցում է ria.ru-ն:
«Զելենսկին տեսականորեն կարող է դառնալ գործի մասնակից: Նա ունի անձեռնմխելիություն, քանի դեռ մնում է նախագահ, բայց հենց լքի իր պաշտոնը, բոլոր գործերը կարող են ընթացք ստանալ», — ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականը ճշտել է, որ ապօրինի շինարարության պատվիրատուներն են եղել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, գործարար Տիմուր Մինդիչը և նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովը, ինչպես նաև ևս մեկ չհրապարակված անձ:
«Չեռնիշովը հղում անելով «շեֆի» ցուցումներին, 2022 թվականի մարտին պահանջել է արագացնել գործընթացը: «Շեֆը» նրա համար այս դեպքում, ամենայն հավանականությամբ, կարող էր լինել միայն Զելենսկին», — նշվում է նյութում:
Նախօրեին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈՒԱՀԲ) և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (ՀՄԴ) Երմակին մեղադրանք են առաջադրել Կիևի մարզում էլիտար բնակարանների շինարարության ժամանակ ավելի քան 460 միլիոն գրիվնա օրինականացնելու համար: Դատարանը կալանք է դրել այս գործով անցնող անշարժ գույքի վրա:
Զելենսկին ազատել է Երմակին աշխատանքից նոյեմբերին՝ ուկրաինական էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...