Թրամփը հայտնել է` ովքեր կարող են իրեն փոխարինել 2028-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2028 թվականի ընտրությունների համար Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներ է համարել Ջեյ Դի Վենսին և Մարկո Ռուբիոյին։
Սպիտակ տան Վարդերի այգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Դոնալդ Թրամփը ներկաներին առաջարկել է ծափահարություններով արտահայտել իրենց համակրանքը գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի նկատմամբ։ Նախագահը նրանց բնութագրել է որպես «երազանքի թիմ»՝ դիտարկելով որպես նախագահի և փոխնախագահի հավանական թեկնածուներ հաջորդ ընտրություններում։
«Ի դեպ, ես վստահ եմ, որ սա երազանքի թիմ է։ Բայց սրանք մանրուքներ են։ Դա չի նշանակում, որ դուք ունեք իմ աջակցությունը որևէ պարագայում։ Բայց գիտեք, կարծում եմ՝ այս ամենը հնչում է որպես նախագահի և փոխնախագահի թեկնածու», - նշել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե նշված գործիչներից ում է պատկերացնում նախագահի, և ում՝ փոխնախագահի պաշտոնում։ ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրությունները նախատեսված են 2028 թվականի նոյեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...