Հասարակություն
Կարևոր
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Շենգավիթում բերման ենթարկված անձից
Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սրգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանները Շենգավիթում ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում քաղաքացու են բերման ենթարկել: