Ռուսաստանից հայտնել են` ինչը կարող է փոխել հարաբերությունները Երևանի հետ
ՌԴ ԱԳՆ պաշտոնյա Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Հայաստանի եվրոպական ուղղությամբ ընթացքը հնարավոր է հանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների համակարգային փոփոխությունների։
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն անդրադարձել է Երևանի որդեգրած արտաքին քաղաքական կուրսին։ Մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մոտ է հարաբերությունների նորովի կառուցման կետին, դիվանագետը նշել է, որ նմանատիպ ազդակներ տարբեր մակարդակներով շարունակաբար փոխանցվում են Հայաստանի թե՛ ղեկավարությանը, թե՛ հանրությանը։
Կալուգինի խոսքով՝ երկու երկրների քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն, որ Երևանի առաջընթացն այսպես կոչված եվրոպական ուղով որոշակի պահի կարող է հանգեցնել ռուս-հայկական փոխգործակցության համակարգային վերափոխման։ Դեպարտամենտի ղեկավարը շեշտել է, որ անվտանգության, տնտեսական կայունության և բարեկեցության ապահովման հարցերում, որոնք կազմում են երկրի ինքնիշխանության հիմքը, Եվրոպական միությունը հստակ այլընտրանքներ չի առաջարկում։ Ըստ դիվանագետի՝ Բրյուսելի հետաքրքրությունը ոչ թե Հայաստանի կամ տարածաշրջանի երկրների մասին հոգ տանելն է, այլ սեփական աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը, որոնք ներկայումս ուղղված են Ռուսաստանի հետ դիմակայությանը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...