Նախկին-ներկան քաղցկեղի նման կպած են. Փաշինյան
Շենգավիթում ընթացող քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իրեն չի հաջողվում ձերբազատվել «նախկին-ներկա» հռետորաբանությունից։
Ելույթի ընթացքում նա նշել է, որ նախկին իշխանավորներն ու նրանց հետ կապված օլիգարխները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու այլոք, «քաղցկեղի նման» կպած են իրականությանը։ Ըստ Փաշինյանի՝ նրանցից ազատվելու միակ տարբերակը վիրահատական միջամտությամբ հեռացնելն է, և պետք է ընթանալ հենց այդ ճանապարհով։
«Չի ստացվում, ժողովո՛ւրդ, էդ նախկին-ներկան՝ Սերժը, Ռոբը, Լևոնը, իրենց օլիգարխները, էն բելառուսցի օլիգարխը՝ անունը Գագո է, էն մյուսը, դրանք քաղցկեղի նման կպած են, դրանց վիրահատական եղանակով պետք է մեր իրականությունից կտրել-հեռացնել, այլ կերպ չի ստացվում, պետք է գնալ այդ ճանապարհով»,- հայտարարել է նա։
Բացի այդ, Փաշինյանը հորդորել է չերազել այլ հայրենիքի մասին՝ պնդելով, որ երազանքների հայրենիքն արդեն իսկ գտնված է։ Նա ընդգծել է, որ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...