Այդ երկիրն օգնության կարիք ունի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Կուբան օգնություն է խնդրում, և ինքը պատրաստվում է բանակցություններ վարել այդ երկրի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր X-ի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այդ երկիրն օգնության կարիք ունի, և իրենք պատրաստվում են խոսել այդ թեմայով։ Ըստ նախագահի՝ ոչ մի հանրապետական երբևէ իր հետ չի քննարկել Կուբայի հարցը, որն այս պահին ձախողված և անկում ապրող պետություն է։ Թրամփը հավելել է, որ առայժմ մեկնում է Չինաստան։
Հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ նախագահը հայտարարել էր Իրանի հետ հակամարտության ավարտից հետո դեպի Կուբա նավատորմ ուղարկելու մտադրության մասին։
«Կուբան մի վայր է, որը մենք գրեթե անմիջապես կգրավենք: Կուբան մեծ դժվարությունների մեջ է: Նախ, մենք կավարտենք մեկ աշխատանք: Ես սիրում եմ գործերը ավարտել: Իրանից վերադառնալու ճանապարհին, մեր արածից հետո, մենք կունենանք մեր մեծ նավերից մեկը, հնարավոր է՝ USS Abraham Lincoln ավիակիրը, որը աշխարհի ամենամեծն է: Մենք այն կբերենք, կկանգնեցնենք ափից մոտ 100 յարդ հեռավորության վրա, և նրանք կասեն. «Շատ շնորհակալ ենք, մենք հանձնվում ենք»»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...