18:00 Լուրերը մեկ տողով. ՌԴ-ն նորագույն հրթիռ է արձակել, «Լակոտ, չես փախնելու»․ Փաշինյանը՝ Ծառուկյանի որդուն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրում է հեղուկ գազի գների կտրուկ աճը՝ նշելով, որ դրա վրա ազդում են Ռուսաստանի սահմանած տուրքերը և տարածաշրջանային իրավիճակը։ Իշխանությունները խոստանում են ապահովել գազի պաշարներ, սակայն նախկին ցածր գներին վերադարձ չեն կանխատեսում։
• Նիկոլ Փաշինյանը Շենգավիթում ելույթի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել Գագիկ Ծառուկյանի որդու հասցեին։ Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է վարչապետին և կոչ արել հունիսի 7-ին քաղաքական փոփոխության։
• Շենգավիթում ՔՊ քարոզարշավի ընթացքում մեկ քաղաքացի բերման է ենթարկվել՝ ատելության և թշնամանքի հրահրման կասկածանքով։ Մամուլի տեղեկություններով՝ նա վերջին շրջանում սոցիալական ցանցերում քննադատում էր իշխանություններին։
• Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են բացարկ հայտնել հակակոռուպցիոն դատարանի դատավորին՝ հայտարարելով քաղաքական իրավունքների հավասարության խախտման մասին։ Նրանք նաև կասկածի տակ են դրել հրապարակված ձայնագրությունների հավաստիությունը։
• Ռուսաստանը հայտարարել է «Սարմատ» հրթիռի հաջող փորձարկման և «Օրեշնիկ» համալիրի մարտական հերթապահության մասին։ Պուտինը նշել է, որ համակարգը կարող է կրել միջուկային մարտագլխիկներ։
• Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ Երևանում անցկացված միջազգային հանդիպումների և դրանց քաղաքական ուղերձների համար։ Նա մտահոգություն է հայտնել հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր լարվածության վերաբերյալ։