Թրամփի խոստումը Նեթանյահուին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին վստահեցրել է, որ Վաշինգտոնը չի ընդառաջի Իրանին հարստացված ուրանի խնդրում։
Իսրայելական կողմը խստորեն վերահսկում է Թեհրանի հետ բանակցությունների վերաբերյալ Թրամփի սպասվելիք որոշումը։ 13-րդ ալիքի փոխանցմամբ՝ վերջին քննարկումների ընթացքում հետախուզության ու բանակի ներկայացուցիչները Նեթանյահուին ներկայացրել են Իրանի նկատմամբ ավելի խիստ մոտեցումներ։
Իսրայելի պաշտպանության բանակի գնահատմամբ՝ իրանական ռազմական ներուժի ներկա վիճակը «օպերատիվ հնարավորություն» է՝ վերսկսելու հարձակումներն ու «առաքելությունն ավարտին հասցնելու» համար։
«Մոսադի» համոզմամբ՝ նոր ռազմական բախումը կարող է արագացնել իրանական վարչակարգի տապալումը։ Հեռուստաալիքի աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ Իսրայելի իշխանությունները ձգտում են խուսափել խուճապային տեսքից և տպավորություն չստեղծել, թե ռազմական սրման հասնելու նպատակով ճնշում են գործադրում Վաշինգտոնի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...