ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում ուրախ ավտոբուսում. Ալեն Սիմոնյանը կադրեր է հրապարակել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է մարզերով շրջող «Ուրախ ավտոբուսի» քարոզարշավային ընթացքն ու այնտեղ տիրող մթնոլորտը։
Տեսանյութի կադրերում երևում է, որ Սիմոնյանի կողքին է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավտոբուսում են նաև իշխանական թիմի այլ անդամներ, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
Ազգային ժողովի նախագահը ցուցադրել է ավտոբուսի հատուկ ձայնային ազդանշանը, որի միջոցով թիմը ողջունում է իրենց ընդառաջ եկող վարորդներին ու համակիրներին: Նա նաև անդրադարձել է տեխնիկական անձնակազմին, մասնավորապես՝ օպերատոր Դավիթին, ով պատասխանատու է վարչապետի ուղիղ եթերների և սոցիալական ցանցերի կարճ հոլովակների (reels) համար:
«Մեծագույն հաճույք ենք ստանում: Ավտոբուսի այս մեծ սրտիկը ձեզ բոլորիդ ենք ուղղում։ Գալիս ենք ձեր մոտ՝ ձեզ լսելու և շփվելու»,- նշել է Ալեն Սիմոնյանը։