Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կայցելեն Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և գործարար Ջարեդ Քուշների սպասվող այցի մասին։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հղում անելով «Коммерсантъ»-ին, նշել է, որ ամերիկացի գործընկերներ Սթիվ Ուիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները բավականին շուտով կժամանեն Մոսկվա։ Այս մասին պաշտոնյան հայտարարել է լրագրող Պավել Զարուբինիի հետ ունեցած զրույցի ընթացքում։ Ամերիկացի բանակցողների նախորդ այցը Ռուսաստան տեղի էր ունեցել հունվարի վերջին։
Իրանի դեմ իրականացվող ամերիկյան արշավի հետևանքով Միացյալ Նահանգները ժամանակավորապես դադարեցրել էր մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Մոսկվայում ակնկալում են, որ Վաշինգտոնը հետագայում կվերսկսի իր միջնորդական առաքելությունը ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...