Պեսկովը մեկնաբանել է Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Երևանն ունի «Հայաստան – ԵՄ» գագաթնաժողովի ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու ինքնիշխան իրավունք։
Պավել Զարուբինի հետ զրույցում ՌԴ նախագահի խոսնակը պատասխանել է Երևանում կայացած միջոցառումը գնահատելու հարցին։ Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ տեղի ունեցածը ոչ թե պարզապես «հավաք» է, այլ բնական երևույթ հանդիսացող բավականին ներկայացուցչական գագաթնաժողով։
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում սեփական արտաքին քաղաքականության բազմավեկտորության սկզբունքին։ Ըստ Պեսկովի՝ նմանատիպ գագաթնաժողովներ հրավիրելը, այդ թվում՝ «Հայաստան – Եվրոպական միություն» ձևաչափով հանդիպումների անցկացումը, երկրի բացարձակ ինքնիշխան իրավունքն ու բնական գործընթաց է։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...