Ուկրաինայից Սահակաշվիլիի հետ կապված հայտարարություն են արել
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Վրաստանի հեղինակության համար առանցքային է Սահակաշվիլիի տեղափոխումն Ուկրաինա կամ երրորդ երկիր։
«Պիրվելի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Միխայիլ Պոդոլյակը շեշտել է, որ որպես ինքնիշխան պետություն՝ Վրաստանի համար կարևոր է Միխեիլ Սահակաշվիլիի կողմից քրեակատարողական հիմնարկը լքելը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ նախկին նախագահը վերադառնա Ուկրաինա կամ տեղափոխվի չեզոք երրորդ երկիր։
Պոդոլյակը նշել է, որ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, ինչն այդ հարցը առաջնահերթ է դարձնում իրենց համար։ Նա հորդորել է տեղեկատվական դաշտում առկա լարվածության փոխարեն հնարավորություն գտնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության համար։ Խորհրդականի խոսքով՝ Կիևը շահագրգռված է գործընկերների հետ հարաբերությունների խորացմամբ։
Հումանիտար և պատմական տեսանկյունից Պոդոլյակն առաջարկել է միջանկյալ լուծում, որի դեպքում Սահակաշվիլին կտեղափոխվի չեզոք երկիր՝ տևական բուժում ստանալու նպատակով։ Նա հավելել է, որ Սահակաշվիլիի կալանավորումը ոչ թե Վրաստանի, այլ Ռուսաստանի և անձամբ Պուտինի խնդիրն է, ով ագրեսիվ է իր ընդդիմախոսների նկատմամբ։
Ըստ Պոդոլյակի՝ Սահակաշվիլիին ազատ արձակելու քայլը թույլ կտա Վրաստանին զերծ մնալ այս խնդրից և կնպաստի Ուկրաինայի ու եվրոպական երկրների հետ հարաբերությունների ջերմացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...