Ինչ են քննարկել Պուտինն ու Ֆիցոն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ զրույցում անդրադարձել է Մոսկվայում անցկացված Հաղթանակի օրվա շքերթին՝ նշելով, որ այն անցել է «առանց ավելորդ ռազմականացման, հանգիստ և բարձր մակարդակով»։
Պուտինի խոսքով՝ միջոցառումը կարևոր էր ոչ միայն պատմական հիշողության պահպանման, այլև միջազգային ուղերձի տեսանկյունից։
Հավելենք, որ այս տարի Հաղթանակի շքերթն անցկացվել է կրճատված ձևաչափով։ Կարմիր հրապարակով քայլերթով անցել են «հատուկ ռազմական գործողության» մասնակիցների շարասյուները, ՌԴ զինված ուժերի տարբեր զորատեսակների և բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները, ինչպես նաև անօդաչու համակարգերի մասնագետները։ Սուվորովյան և Նախիմովյան ուսումնարանների սաները շքերթին չեն մասնակցել։
«Օպերատիվ իրավիճակով» պայմանավորված՝ մեքենայացված շարասյունը շքերթին չի մասնակցել։ Դրա փոխարեն հեռարձակման ընթացքում ցուցադրվել է «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցող կամ մարտական հերթապահություն իրականացնող տարբեր զորատեսակների գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...