Գաղտնի փաստաթուղթ. Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի ընտրություններին. Blankspot
Blankspot անկախ լրագրողական հարթակի հրապարակած «Հակափաշինյանական ուղղությամբ 2026 թ. աշխատանքային ծրագիր» վերնագրով ռուսալեզու փաստաթուղթը մանրամասնում է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում Մոսկվայի գործողությունները։ Կրեմլի առանցքային նպատակը Նիկոլ Փաշինյանի դեմ «անվստահության հանրաքվեի» կազմակերպումն է, վարչապետի քաղաքական կերպարի արդիականացման կանխումն ու հանրային կարծիքի վրա կառավարության ազդեցության նվազեցումը։
Փաստաթղթում որևէ կոնկրետ ընդդիմադիր ուժի նախապատվություն չի տրվում, փոխարենը շեշտը դրվում է սոցիալական ցանցերում ռուսամետ թեզերի եռապատկման վրա՝ օրական դիտումները հասցնելով 3 միլիոնի։ Նախատեսվում է ռուսամետ կարծիք ձևավորողների թիվը 15-ից հասցնել 40-ի՝ ակտիվիստներին ընդգրկելով ընդդիմության ընտրական ցուցակներում։ Ծրագիրը ներառում է նաև «կեղծ դրոշի» արշավներ, իշխանական ակտիվիստների դեմ համակարգված մեկնաբանություններ և հատուկ խմբերի ստեղծում բացառիկ բովանդակության համար։
Blankspot-ի տվյալներով՝ փաստաթուղթը ձեռք է բերվել ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող և Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալած անձի հաքերային հարձակման միջոցով։ 2025-ի դեկտեմբերին Երևանը դիմել էր ԵՄ-ին հիբրիդային սպառնալիքների դեմ աջակցության համար, ինչին ի պատասխան Կայա Կալլասը հաստատել էր Հայաստանում Մոլդովայի սցենարով գործող ցանցերի առկայությունը։
Ապրիլին Meta-ն արդեն փակել էր 70 կեղծ հաշիվ Հայաստանում, մինչդեռ ռուս պաշտոնյաները հայկական քաղաքացիական հասարակությանը մեղադրում են հակառուսական քարոզչության մեջ։ Մասնագետները զգուշացնում են, որ Կրեմլն օգտագործում է «սոցիալական ինժեներիա»՝ հասարակության մեջ բևեռացում և անվստահություն սերմանելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...
