Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը խոսել է հայ-ռուսական հարաբերություններից

Mariam Z.
ԱԽ քարտուղարը խոսել է հայ-ռուսական հարաբերություններից

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում ճգնաժամ առկա չէ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ընդարձակ օրակարգ, և եթե դիտարկվի փոխգործակցության ամբողջ շրջանակը, ապա որոշակի ուղղություններում կարող են հարցեր առաջանալ, սակայն ընդհանուր առմամբ ճգնաժամ չկա։ 


«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն, այդ առումով, եթե ամբողջ սպեկտրը հարաբերությունների հաշվի առնենք, որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում»,- ասել է Գրիգորյանը։ 


Նա նաև մեկնաբանել է Մոսկվայից հնչող արձագանքները՝ կապված Երևանում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելու հետ։ Այս առնչությամբ ԱԽ քարտուղարը հավելել է. «ԵՄ քաղաքական համայնքի ժողովը ՀՀ-ում անցկացրել ենք, պահպանել ենք ձևաչափը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250