ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում փաստերով անդրադարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իրենց քաղաքական ուժի հասցեին հնչող կեղծիքներին։
Նարեկ Կարապետյանը որպես օրինակ է հրապարակել Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը, որը կրել է «Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է» վերնագիրը։ Նշված տեսանյութը ցուցադրվել է Ռուսաստանի դրոշի ներքո՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի լուսանկարների ուղեկցությամբ։
«Մենք հայտարարել ենք, որ մեր ձայնը և մեր քվեն տալու ենք Սամվել Կարապետյանին: Մյուս ուժերը հայտարարել են, որ իրենց ձայնը տալու են ամենաշատ ձայն հավաքած ուժին, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ամենաշատ ձայն ունեցողը «Ուժեղ Հայաստանն» է, մենք մեր ձայնը տալու ենք միայն Սամվել Կարապետյանին: Այս կեղծիքը տարածում էր Հանրայինը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ եք անում, որ բոլորիս նվաստացնեք. Հայկ Մարությանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է. «Դուք ասում եք, որ մենք Արարատին չնայե՞նք...