ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմի հավանականությունը կմեծանա. Քրիստինե Գրիգորյանը` ընդդիմության առաջարկների մասին
Արտաքին հետախուզության ծառայության պետը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի առաջարկների իրագործումը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի վտանգի աճին։
Ազգային ժողովի նիստի ժամանակ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին, անդրադարձել է իշխանափոխության հնարավոր հետևանքներին։ Նա նշել է, որ եթե «Հայաստան» դաշինքը կամ նմանատիպ մոտեցումներ ունեցող որևէ այլ ուժ ստանձնի իշխանությունը և կատարի իր խոստումները, ապա լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա։
Արձագանքելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին՝ Գրիգորյանը պարզաբանել է իրավիճակը։ Ռուբինյանը նշել էր, որ դաշինքի ներկայացուցիչները դեմ են Հայաստանի տարածքը 29,743 կմ քառակուսիով սահմանափակելուն և սահմանազատման հիմքում Ալմաթայի հռչակագիրը դնելուն՝ առաջ քաշելով այլ, մասնավորապես՝ էթնոգրաֆիական սկզբունքներ։
«Ըստ էության ձեր կողմից վկայակոչված հայտարարությունները ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու և կոնֆլիկտին վերադառնալու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում նաև հարձակման սպառնալիքներով»,- ընդգծել է Քրիստինե Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ եք անում, որ բոլորիս նվաստացնեք. Հայկ Մարությանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է. «Դուք ասում եք, որ մենք Արարատին չնայե՞նք...