ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ սեռական հայհոյանք տա՞ն, ես էլ լռեմ, ասեմ՝ դե մենք Նորվեգիա՞ ենք. Ալեն Սիմոնյան
Ես համարում եմ, որ այս փուլում Հայաստանում առկա խոսքի ազատությունը գերդոզավորված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խոսքի ազատության վերաբերյալ միջազգային զեկույցներում Հայաստանի արձանագրած նահանջին՝ 34-րդից 50-րդ տեղ։
«Իմ կարծիքով՝ այս լրատվական դաշտի 90-95% ընդդիմադիր դաշտին է պատկանում, դա ինչի՞ մասին է խոսում։ Այսօր ով՝ ինչ ասելուց առաջ է մտածում, որ իր խոսքը կսահմանափակվի, ով ինչ ասես՝ խոսում է»։
Անդրադառնալով լրատվամիջոցներին ու բլոգերներին դատի տալու առումով առաջամարտիկ լինելուն՝ Սիմոնյանն ասաց. «բա ես ինձ ո՞նց պաշտպանեմ, ես ամենաքննարկվող, ամենաակտիվ քաղաքական գործիչներից եմ։ Հիմա ամեն մեկը գա, հեռախոսը միացնի և սեռական վիրավորանք տա, ես էլ ասեմ, դե մենք Նորվեգիա՞ ենք։ Առաջ իր մտքով նույնիսկ չէր անցնի նման բան աներ, առաջ լրագրողի մտքով էլ չէր անցնի հարց տալ, այնքան կծեծեին «պադիեզդում, կամ այնքան կսիլեին Ազգային ժողովի շենքում, ի դեպ, որ այդ մարդիկ ուղղակի կասեն, ի՞նչ գործ ունենք»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ եք անում, որ բոլորիս նվաստացնեք. Հայկ Մարությանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է. «Դուք ասում եք, որ մենք Արարատին չնայե՞նք...