Մեր թիմում կան կարմիր գծեր. Ռոբերտ Քոչարյան
Երիտասարդների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Հայաստանի եվրոպական մոդելի երկիր դառնալու հեռանկարին, նշեց, որ պաշտպանված քաղաքացի ունեցող ժողովրդավարական պետություն կառուցելն անկասկած հնարավոր է։
Անդրադառնալով արժեքային համակարգին՝ երկրորդ նախագահը շեշտեց, որ իր քաղաքական թիմն ունի «կարմիր գծեր»։ Նա ընդգծեց, որ իր համար անընդունելի է ստելը, և քաղաքական գործունեության ողջ ընթացքում մշտապես հավատարիմ է մնացել իր խոսքին։
Իր կառավարման տարիներին սեփական գործունեության PR-ով չզբաղվելու վերաբերյալ Քոչարյանը զուգահեռ անցկացրեց բանկոմատից գումար ստանալու հետ՝ նշելով, որ պետական բյուջեն քաղաքացիների հարկերից ձևավորված միջոցներ են։ Ըստ նրա՝ կառավարությունը պարտավոր է այդ գումարներով ծրագրեր իրականացնել, և դրա համար շնորհակալություն ակնկալելը կամ արվածի մասին մշտապես խոսելն անհասկանալի ու անընդունելի է։ Նախկին նախագահի խոսքով՝ պետական միջոցներով աշխատանք կատարելը պարտականություն է, այլ ոչ թե անձնական միջոցներով արվող բարեգործություն, որը գովազդի կարիք ունենա։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Նոր մանրամասներ երեկ աղմուկ հանած ընտրակաշառքի գործից
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին Auroranews–ի...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...