16:00 Լուրերը մեկ տողով. Ովքեր են Հայաստանի ռազմավարական նոր գործընկերները, նոր էջ է բացվում Եվրոպայի հետ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։
· Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու համագործակցության հեռանկարները։
· Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր։
· Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ իբրև խաղաղության ու բարգավաճման օրինակ։
· Քիր Սթարմերը բարձր է գնահատել Հայաստանի հյուրընկալությունը և կարևորել միասնական պայքարը գլոբալ մարտահրավերների դեմ։
· Էմանուել Մակրոնը կոչ է արել Հորմուզի նեղուցի հարցը կարգավորել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությամբ։
· Ընդդիմադիրները բողոքի ակցիայով եվրոպացի առաջնորդներից պահանջել են անդրադառնալ քաղբանտարկյալների և արցախցիների իրավունքների հարցերին։
· Բելառուսի ընդդիմության առաջնորդը գագաթնաժողովին ներկայացրել է իր երկրի եվրոպական ձգտումները։
· ԱՄԷ-ն դատապարտել է Հորմուզի նեղուցում պետական նավթային տանկերի վրա Իրանի իրականացրած ԱԹՍ հարձակումը։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Մեցոլայի կոշտ հակադարձումը Ալիևին, Զելենսկու անսպասելի հանդիպումները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · ԵԽ նախագահը Երևանում հակադարձել է Ալիևին՝ վերահաստատելով հայամե...
09:00 Լուրերը մեկ տողով. Պատմական որոշում ՖԻՖԱ-ից, Թրամփի դիմանկարով անձնագրեր, հարված Եվրոպայի գրպանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն ՖԻՖԱ-ի 2029 թվականի...
14:00 Լուրերը մեկ տողով. Մակրոնը գալիս է Հայաստան, 500 դրամի «ճակատագիրը», Իրան-ԱՄՆ սպասվող բանակցություններ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժ...
13:00 Լուրերը մեկ տողով. Խուզարկություններ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում, 500 կմ նոր ճանապարհ և պայթյուններ Լիբանանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակնե...