ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Ռուբինյան, դո՛ւ ես ֆինանսավորում «Հրապարակ» օրաթերթը. Արմինե Օհանյան
«Այս իշխանությունն ունի խոսքի «քիլլերների» բանակ։ Այդ «քիլլերներ» կոչվածները, դրանք այն շարքային ֆեյքերն ու քոմենթ գրողները չեն, դրանք ուրիշ կատեգորիա են։ Դրանք «էլիտան» են այս իշխանության, որոնք շատ չեն, իհարկե, երևի մի 10-20 հոգի են, բայց այսպես շատ խելոք, հնազանդ զորքի նման կատարում են վերևից իջած հրահանգները»,- Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած կոնֆերանսում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
«Մեկի մասին հատուկ եմ ուզում շեշտել` Ռուբեն Ռուբինյանը, շատ օրիգինալ տղա է»,- ասաց Օհանյանը` նշելով, որ ԱԺ փոխնախագահը պարբերաբար հետաքրքրվում է, թե «Հրապարակ» օրաթերթը ով է ֆինանսավորում։
«Գրեցի, ասացի՝ արի խմբագրություն, եթե քեզ այլ մանրամասներ են պետք, կարող ենք տրամադրել։ Ի վերջո, մեր բոլոր կայքերում երևում է մեր գովազդատուների ցանկը։ Եվ հիմա ուզում եմ նաև շնորհավորել Ռուբեն Ռուբինյանին, որ ինքը հիրավի կարող է ասել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆինանսավորում է «Հրապարակ» օրաթերթին, որովհետև այսօրվա մեր ամենաթանկ, ամենամեծ գովազդատուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Եվ այս տարվա մեր ֆինանսական ապահովվածությունը ապահովում է այս իշխանությունը։ Ես հատուկ եմ կնքել այդ պայմանագիրը, դրել եմ ամենաբարձր գինը, իրենք համաձայնվել են։ Այնպես որ, կարող ենք հանգիստ ասել՝ Ռուբեն Ռուբինյան, դո՛ւ ես ֆինանսավորում «Հրապարակ» օրաթերթին»,- ասաց Օհանյանը։
Ավելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժամանել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
«Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1880 թվականին և խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 20-ական թվականներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտերկրում ընտրակաշառք վերցնողները Զվարթնոցում ձերբակալվելու են. Ռուբեն Ռուբինյան
«Արտերկրում բնակվող սիրելի հայեր, եթե ձեզ այնտեղ ընտրակաշառք են առաջարկել և դուք էլ ընդունել եք, պետք է իմանաք, որ երբ գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա լեգենդար հետախույզը սովորական հեռախոսազանգ անելիս կբռնվի՞. Գևորգ Պապոյան
«Էն որ ասում են լեգենդար հետախույզ, լեգենդար հետախույզ... Գիտե՞ք էդ ամեն ինչից ճիշտը որն է՝ լեգենդը, հորինված լեգենդը, հ...