ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևի հետ կքննարկեմ այդ հարցը. Մակրոնը՝ հայ գերիների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։
«Իմ պատասխանը բանակցություններն են։ Կարծում եմ՝ վաղը, երբ հանդիպեմ վարչապետին, նրա հետ կքննարկեմ այդ հարցը։ Իսկ այս այցից անմիջապես հետո կունենամ մեկ այլ քննարկում նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք մեր դերակատարումը ունենալ՝ միջնորդելու և օգնելու հարցում։ Ես հավատում եմ հարգանքին միջազգային իրավունքի նկատմամ և շատ ուրախ եմ, որ վերջին ամիսների ընթացքում լարվածությունը նվազել է, և սկսվել է նոր փուլ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է աջակցել խաղաղության և կայունության այս նոր փուլին։ Այնպես որ, մեր դերը հնարավորին ամեն ինչ անելն է՝ իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,– ասել է Մակրոնը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ եք անում, որ բոլորիս նվաստացնեք. Հայկ Մարությանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է. «Դուք ասում եք, որ մենք Արարատին չնայե՞նք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի հայտարարությանը
Նոր լրահոսն էի թերթում մեկ էլ տենամ կալուգացի օլիգարխն ասել ա, որ ինքը երաշախավորում ա խաղաղությունը: Այս մասին հայտնել...
Ո՛չ էլ տանից դուրս ես գալու. Սիմոնյանը՝ Տեր–Պետրոսյանին
Քեզ համար ի՞նչ տարբերություն, դու ո՛չ քաղաքական գործոն ես, ո՛չ էլ սովորության համաձայն տանից դուրս ես գալու: Այս մասին տ...