Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերիների ընտանիքները պատրաստ են մեկնել Բաքու. Սիրանուշ Սահակյան

Ani S.

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ հարազատների այցը Բաքու հնարավոր չէ իրականացնել առանց պետական երաշխիքների և երկխոսության։

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպված «Հայաստանի ձայները» խորագրով կոնֆերանսի ընթացքում Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների ընտանիքների շատ անդամներ, չնայած առկա սպառնալիքներին ու անվտանգային ռիսկերին, ցանկություն ունեն մեկնել և տեսակցել իրենց հարազատներին։ Այդուհանդերձ, հայ-ադրբեջանական ներկա հարաբերությունների պայմաններում նման գործընթացի կազմակերպումն անհնար է առանց պետական մակարդակով իրականացվող երկխոսության և տրամադրվող երաշխիքների։

Ըստ Սահակյանի՝ հարցը մասնավորապես առնչվում է վիզաների տրամադրմանը և սահմանի անվտանգ հատմանը։ Նա շեշտեց, որ առանց պետական աջակցության ընտանիքի անդամները չեն կարող սեփական միջոցներով հայտնվել Բաքվում։

«Եթե չլինի պետական աջակցությունը, ինքնուրույն միջոցներով ընտանիքների անդամները չեն կարող գտնվել Բաքվում»,- ասաց Սահակյանը։

Ավելին` տեսանյութում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250