ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվրամիության քաղաքական ղեկավարությունը ժամանեց Երևան
Եվրամիության պատվիրակությունը, որի կազմում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուսա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ժամանեց Երևան։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակության անդամներին դիմավորեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
ԵՄ կառավարող մարմինների ղեկավարները Երևան են ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։
Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։
Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների առաջնորդներին՝ հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։
Նմանատիպ հոդվածներ
Ո՛չ էլ տանից դուրս ես գալու. Սիմոնյանը՝ Տեր–Պետրոսյանին
Քեզ համար ի՞նչ տարբերություն, դու ո՛չ քաղաքական գործոն ես, ո՛չ էլ սովորության համաձայն տանից դուրս ես գալու: Այս մասին տ...
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...