Երևան ժամանեց Չեռնոգորիայի նախագահը
Հայաստանի մայրաքաղաք է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը։
«Զվարթնոց» օդանավակայանում Չեռնոգորիայի նախագահին դիմավորել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը։ Յակով Միլատովիչը Երևան է ժամանել՝ մասնակցություն ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Մայիսի 4-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովն անցկացվելու է «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրի ներքո։ Եվրոպական քաղաքական համայնքի անդրանիկ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Հաջորդիվ միջոցառումը հյուրընկալել են Քիշնևը, Գրանադան, Օքսֆորդշիրը, Բուդապեշտը, Տիրանան և Կոպենհագենը։
հարթակը մեկտեղում է շուրջ 50 եվրոպական պետությունների առաջնորդների՝ հավասարության սկզբունքով և ընդհանուր նպատակների շուրջ։ Կառույցի նպատակը քաղաքական երկխոսության խթանումն է, ինչպես նաև համագործակցությունը՝ ուղղված մայրցամաքի անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը։ Գագաթնաժողովը առաջնորդներին հնարավորություն է տալիս փոխանակել փորձը և զարգացնել գործակցությունը՝ միևնույն ժամանակ չփոխարինելով գործող որևէ այլ կազմակերպության կամ գործընթացի։
Նմանատիպ հոդվածներ
Ո՛չ էլ տանից դուրս ես գալու. Սիմոնյանը՝ Տեր–Պետրոսյանին
Քեզ համար ի՞նչ տարբերություն, դու ո՛չ քաղաքական գործոն ես, ո՛չ էլ սովորության համաձայն տանից դուրս ես գալու: Այս մասին տ...
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...