ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի հնարավոր ժամանումը Երևան և դրա ազդեցությունը հայ-ռուսական կապերի վրա։
Մայիսի 1-ին Արտաշատում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ և ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը նշել է, որ նման այցը կարող է խնդիրներ ստեղծել առևտրային գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում։ Ըստ նրա՝ գործադիր իշխանությունը պարտավոր է կշռադատել բոլոր հանգամանքները և պատասխանատվություն ստանձնել արտաքին քաղաքական կտրուկ փոփոխությունների համար։ Կարապետյանը շեշտել է, որ ցանկացած գործողություն ունենում է հետևանքներ, և հույս է հայտնել, որ դրանք բացասական չեն լինի երկրի համար՝ հավելելով ճգնաժամային իրավիճակներում մանևրելու անհրաժեշտության մասին։ Նա նաև զգուշացրել է, որ հյուսիսային գործընկերոջ հետ վերջին «արդյունավետ» քննարկումներից հետո չի կարելի գնալ իրավիճակի սրման։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ եք անում, որ բոլորիս նվաստացնեք. Հայկ Մարությանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է. «Դուք ասում եք, որ մենք Արարատին չնայե՞նք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի հայտարարությանը
Նոր լրահոսն էի թերթում մեկ էլ տենամ կալուգացի օլիգարխն ասել ա, որ ինքը երաշախավորում ա խաղաղությունը: Այս մասին հայտնել...
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...