Հասարակություն

Սպասվում է նորմայից ավելի՝ տեղումնառատ մայիս

Սպասվում է նորմայից ավելի՝ տեղումնառատ մայիս
Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է  կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Այսինքն մեզ  սպասվում է  ոչ…

Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է  կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Այսինքն մեզ  սպասվում է  ոչ սառը, բայց տեղումնառատ մայիսի։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի  տեղակալը։ 


Նա նշում է, որ մայիսը Հայաստանի տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է, տեղումները մայիսին հիմնականում դիտվում են երեկոյան ժամերին և գիշերը։


«Ի տարբերություն ապրիլի, զգալիորեն կկրճատվեն ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքեր։ Օդի ջերմաստիճանը գիշերայի, ցերեկային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին։


Առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի 3-րդ տասնօրյակում»,- ասում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի  տեղակալը։ 

Նմանատիպ հոդվածներ

Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. դադարեցնել եմ համագործակցությունս Հանրային Հեռուստաընկերության հետ․ Թովմասյան

Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։ Որոշում եմ կայացրել դադարեցնել համա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250