Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի պարզ քաղաքացին ուզում է պետությունը կանգնած լինի իր կողքին, այլ ոչ թե իր ուսերին նստած փայտը ձեռքին։ «Հայաստան» դաշինքի անդամների և Մասիս քաղաքի բնակիչների հանդիպման ժամանակ ասել է դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս օրերին անընդհատ մտածում եմ, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը, Հայաստանի պարզ քաղաքացին, որը գյուղում կամ քաղաքում է ապրում, ի՞նչ է ուզում այս կյանքից: Միգուցե ես սխալվում եմ, բայց իմ տպավորությունը այն է, թե ուզում է հանգիստ կյանք, ուզում է ունենալ աշխատանք, եթե հող է մշակում՝ բերքի իրացման հարց չունենա, ուզում է կյանքը լինի կայուն, կանխատեսելի, հասկանալի, պետությունը կանգնած լինի իր կողքին, այլ ոչ թե իր ուսերին նստած փայտը ձեռքին:
Գործարարը ուզում է, որ հարկային դաշտը լինի հասկանալի, որ հարկերը չավելանան, քաղաքացին ուզում է, որ գույքահարկը այնպիսին չլինի, որ ինքը փող պետք է պարտք անի գույքահարկը տալու համար։ Ազգային նվաստացում չլինի, արժանապատիվ կյանք ունենա։ Սրանք այն պարզ բաներն են որոնց բացակայության պայմաններում մարդ անընդհատ ճնշված է իրեն զգում։ Մարդ պետք է անընդհատ մտածի, թե ինչպիսնն է լինելու երեխայի ապագան»,- նշել է նա։
Նա հարցադրում է արել՝ ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին անընդհատ մտածի անվտանգության մասին. «Ում հանդիպում եմ, առաջին հարցը՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ, երկիրն անվտա՞նգ է, թե՞ ոչ։ Հարց չի առաջանում՝ ինչո՞ւ է այսպես։
«Այսօր իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, սպառնում է պատերազմով։ Այսօր պատերազմի թեմա հրահրողը Նիկոլ Փաշինյանն է ամենօրյա ռեժիմով, այս իշխանությունը»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է նախընտրական ցուցակը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր նախընտրական ցուցակը՝ առաջի...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...