Տարօրինակ զանգեր ենք ստանում. Ռոման Երիցյան
«Տարօրինակ զանգեր ենք ստանում թե՛ ես, թե՛ քաղաքացիության ընդունման հարցով նախկինում արցախցիներին աջակցած մեր աշխատակիցները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Զանգահարողները ներկայանում են որպես արցախցիներ և փորձում են ինչ-որ աջակցություն խնդրել՝ միաժամանակ շեշտելով, թե իրենց ձայնը անպայման տալու են Սամվել Կարապետյանին։ Այո՛, հենց այդպես էլ ասում են։
Հարգելի՛ բանսարկուներ, արցախցու բարբառը նմանակելը այդքան էլ հեշտ գործ չէ։ Մի փորձեք, պարզապես «պալիտ եք լինում»։
Իսկ քաղաքացիություն ընդունած արցախցին իր ընտրությունը կատարելու է գիտակցված ու առանց որևէ նախապայմանների։ Եվ այդ ընտրությունը լինելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Ինչո՞ւ։ Որովհետև դա ընտրություն է արժանապատվության, անվտանգության և կայուն ապագայի օգտին»,- գրել է փաստաբանը:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանությո...
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյան...
Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ
Եղանակի կանխատեսման թվային մոդելների համաձայն այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ: Այս...
Ամառը երկարել է մեկ ամսով. Լևոն Ազիզյան
Ամառը երկարել է մեկ ամսով․ գիտնականները արձանագրել են կլիմայական փոփոխությունների արագացում: Այս մասին գրել է «Հիդրոօդեր...