Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ․
«Սիրելի քաղաքացիներ․ կիրակի օրը, ապրիլի 19–ին մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։
Մասնակցության համար կարող եք գրանցվել ստորեւ բերվող QR կոդի միջոցով։ Մասնակցության համար, բնականաբար, պետք է ներկայանալ ավտոմեքենայով, բայց իհարկե, մեքենայի մեջ կարող են լինել ուղեւորներ։
Ավելին, անհրաժեշտ է առնվազն մեկ ուղեւոր՝ ուղղորդողի կարգավիճակով, որովհետեւ երթը կարգավորվելու է իմ ֆեյսբուքյան այս էջի ուղիղ եթերում եւ վարորդի կողքի նստատեղին պետք է նստած լինի ուղղորդողը, որպեսզի հետեւի եթերին եւ տեղեկատվություն փոխանցի վարորդին։
Երթի մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները։ Ծառայողական ավտոմեքենաների մասնակցությունը երթին արգելվում է, բացի պետական պահպանության ներքո գտնվող անձանց սպասարկող մեքենաները։ Մեկնարկի տեղի եւ ժամի մասին գրանցված վարորդներին կտեղեկացնենք հեռախոսազանգով։
Իսկ պլանը հետեւյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք
Ժամը 17․00–ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաեւ «Վարչաբենդը»։ Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով։ Միասին լավ օր անցկացնենք Գյումրիում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...