ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին` տրամադրել գերիների վերաբերյալ դատավճիռները
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները, հայտնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն։
Հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանը շարունակաբար դիմումներ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել այն միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավոր է պարբերաբար տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, ինչպես նաև նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր վարույթներն իրականացվում են թափանցիկ և հրապարակային։
2026 թվականի ապրիլի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դիմումը՝ ևս մեկ անգամ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանը շարունակել տեղեկություններ տրամադրել կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական տվյալների և իրականացված բժշկական հետազոտությունների ու բուժման հետ կապված այլ փաստաթղթերի վերաբերյալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև պարտավորեցրել է ներկայացնել հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական վարույթների շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռը կայացրած դատավորների պատճառաբանությունները՝ հիմնված գործում առկա ապացույցների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ
Եղանակի կանխատեսման թվային մոդելների համաձայն այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ: Այս...
Ամառը երկարել է մեկ ամսով. Լևոն Ազիզյան
Ամառը երկարել է մեկ ամսով․ գիտնականները արձանագրել են կլիմայական փոփոխությունների արագացում: Այս մասին գրել է «Հիդրոօդեր...
«Ապատեղեկատվություն է». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ոստիկանական ավտոբուսի վթարից
2026 թվականի ապրիլի 11-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվար...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
«Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարար...
