17:00 Լուրերը մեկ տողով. Հայաստանի երկինքը կփակվի, Փաշինյանը կցուցադրի նոր սպառազինություն. ՌԴ-ն փոխհատուցում կվճարի Ադրբեջանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Մայիսի 3-5-ը Հայաստանի օդային տարածքը կփակվի քաղաքացիական ավիացիայի և անօդաչու սարքերի համար՝ նախատեսված միջազգային խոշոր գագաթնաժողովների անվտանգությունն ապահովելու նպատակով։
•Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի քարտեզով ու դրոշով հանդես գալն անխուսափելիորեն կհանգեցնի նոր պատերազմի։
•Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի 2022 թվականից հետո ձեռք բերված և տեղական արտադրության նորագույն սպառազինությունը։
•Կառավարության ղեկավարը պատմական ձեռքբերում է համարում այն, որ կենսաթոշակառուների եկամուտն առաջին անգամ գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղը։
•Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն իր հետ նամակագրության մեջ հերքել է Իրանին զենք մատակարարելու լուրերը։
•Մոսկվան փոխհատուցում կվճարի Բաքվին 2024-ին ռուսական ՀՕՊ համակարգի կողմից ադրբեջանական ինքնաթիռի «ոչ միտումնավոր» կործանման համար։
•Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքին հետևում է «Ավրորա Նյուզը»։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Ռուսական զորքի նոր լիազորությունները, Փաշինյանի հայտարարածը և Սուքիասյանի դիտարկումը Ադրբեջանի մասին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսաստանում քննարկվում է արտերկրում սեփական քաղաքացիների պաշտպանության պատ...
16:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանը խոսում է Ադրբեջանից նավթ ներկրելուց, գեներալ Խաչատուրովը՝ իրավապահների թիրախում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ոստիկանության քրեական հետախույզները հայտնաբերել և ձերբակալել են Մրգաշենում...
14:00 Լուրերը մեկ տողով. Պատանդներ դպրոցում, նոր ասֆալտապատում և քաղաքական սուր հակադարձումներ գազի սակագնի շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուբեն Ռուբինյանը հերքել է Ռուսաստանի կողմից գազի գնի թանկացման վերաբերյալ...
12:00 Լուրերը մեկ տողով. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը, Մրգաշենի սպանության բացահայտումն ու Իրանի միջուկային առաջարկը. օրվա գլխավորը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ չի պատերազմելու, և...