16:00 Լուրերը մեկ տողով. Վթար Գեղարքունիքում, Իրանի շուրջ սրվող իրավիճակ. ամենաթեժ լուրերը մեկտեղված
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին երկու մեքենաների բախման հետևանքով չորս քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։
•Աբովյանում քաղաքացին դիմել է վարչապետին՝ խնդրելով աջակցել հարազատների շիրիմները Հայաստան տեղափոխելու հարցում։
•Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը՝ ուժի մեջ թողնելով պատգամավորի տնային կալանքի որոշումը։
•ԱՀԿ-ն հսկողության տակ է վերցրել 23 երկրներում տարածված նոր տարբերակը, որն առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ։
•Մոսկվան դաշինքի կազմալուծման նշաններ չի տեսնում, սակայն կանխատեսում է եվրոպական պաշտպանական բաղադրիչի հզորացում։
•Իրանական կողմը հայտնել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով զոհված ավելի քան երեք հազար քաղաքացիների ինքնության պարզման մասին։
•ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Իրանը դեռևս չի ստանձնել միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու երկարաժամկետ հանձնառություն։
•Սաուդյան Արաբիան հայտարարել է ռազմական հարձակումներից տուժած առանցքային նավթամուղի և հանքերի թողունակության լիարժեք վերականգնման մասին։